Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կրճատվել են խոշոր հարկատուների փոխանցումները պետբյուջե

Կրճատվել են խոշոր հարկատուների փոխանցումները պետբյուջե
06.05.2015 | 13:17

Հայաստանի խոշորագույն ընկերությունները կտրուկ կրճատել են պետբյուջե վճարվող հարկերի ու տուրքերի ծավալը: Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի առաջին հազար խոշոր հարկ վճարողները պետբյուջե են փոխանցել 152,3 միլիարդ դրամ՝ 1,3 տոկոսով պակաս 2014-ի նույն ժամանակահատվածում վճարված հարկերից ու տուրքերից: Անցած տարվա վերջին երկու ամիսներին հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց 16,5 տոկոսով, և եթե ցուցանիշները դիտարկում ենք դոլարով, անկումը տասն անգամ մեծ է: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին հայաստանյան խոշորագույն ընկերությունները պետբյուջե են փոխանցել մոտ 323 միլիոն դոլար, որ 13 տոկոսով պակաս է 2014-ի նույն ժամանակահատվածի վճարումներից: Հայաստանի տնտեսության գրեթե երեք քառորդը ներկայացնող հազար խոշոր ընկերությունների վճարած հարկերի կտրուկ անկումը պարզորոշ վկայում է, որ երկրում տնտեսական ճգնաժամ է, բյուջեն թերակատարվում է շատ մեծ ծավալներով: Այս տարվա առաջին երեք ամիսներին մոտ 80-85 միլիոն դոլար քիչ գումար է հավաքվել, քան նախատեսված էր պետական բյուջեով: Արժույթի միջազգային հիմնադրամի՝ անցած ամիս հրապարակած World Economic Outlook-2015 զեկույցի համաձայն, Հարավային Կովկասում Հայաստանը միակ երկիրն է, որը 2015-ը կփակի տնտեսության անկումով. տնտեսությունը կկրճատվի 1 տոկոսով: Հաջորդ տարի ևս տնտեսությունը չի աճի։ Երկու շաբաթ առաջ Ծաղկաձորում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ տարին փակել տնտեսական աճով: Ընթացիկ տարվա պետբյուջեով կառավարությունը ծրագրել է ապահովել 4,1 տոկոս աճ, և այս ցուցանիշը մինչ օրս չի վերանայվել: Մինչդեռ տնտեսության անկումը և որպես հետևանք՝ հարկերի կրճատումը դժվար թե կարճաժամկետ լինեն:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ